Մամուլ

Կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է ներել տաքսու վարորդների կուտակած տույժ-տուգանքները

Կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է ներել տաքսու վարորդների կուտակած տույժ-տուգանքները

ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ներել առանց լիցենզավորման տաքսի ծառայություններ մատուցած վարորդների կուտակած ավելի քան 200 մլն դրամի տույժերն ու տուգանքները։

2016-2018 թթ ընկած ժամանակահատվածում կատարվել է 3623 վարչական ակտ, նշանակված են տուգանքներ ու մինչ օրս չեն վճարվել։ Նախագծի հեղինակները նշում են, որ այդ վճարումները չեն կատարվել «սոցիալ-տնտեսական  ծանր պայմաններով պայմանավորված»:

«Տուգանքների արժանացած անձինք այն վարորդներն են, որոնք այդ աշխատանքով փորձել են լուծել իրենց ընտանիքների օրվա հացի խնդիրը։ Այդ մարդիկ, փաստորեն, շատ հաճախ ստիպված են եղել առանց լիցենզիայի տաքսի վարելով կամ օրենք խախտելով, սեփական ընտանիքը պահել`չունենալով այլ հնարավորություն»,– ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Պաշտոնական տվյալներով 2016-18թթ–ին առանց լիցենզիայի տաքսի ծառայություններ մատուցելու համար կայացվել է  5078 վարչական ակտ, որից 2455-ը վճարվել է, 3623–ը` չեն վճարվել։

Կիսվել նյութով