Մամուլ

Կան մարդիկ, որ պատրաստ են խոսել ու խոսել, բայց դա չի նշանակում, թե նրանց խոսքը դրանից հնարավոր է արժևորվի. «Վստրեչի Ապեր»

Արամ Վարդանյանը (մականունը՝ «Վստերեչի ապեր») NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի պնդումներին՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ մտերմության եւ նրա շահերը լրագրողների շրջանում առաջ մղելու վերաբերյալ։

Պարոն Վարդանյան, արդեն մի քանի անգամ է, ինչ մամուլում շրջանառվում է Ձեր անունը՝ կապված ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։ Մասնավորապես, նման միտք հայտնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը օրեր առաջ տված հարցազրույցում կրկին անդրադարձավ Ձեր անձին ու նշեց, որ Դուք ոչ միայն մտերիմ հարաբերություններ ունեք ԱԱԾ պետի հետ, այլ նաև ինչ-որ լրագրողների շրջանում ներկայացնում եք նրա շահերը։ Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։

Կարող եմ ասել, որ այդ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգողը այնքան էլ իրազեկ չէ։ Ես մի քանի անգամ լսել եմ այդ մարդու հարցազրույցները ու կարծում եմ, որ նրա ասածներին անդրադառնալու, դրանք հերքելու կարիք անգամ չկա։ Ես կարծում եմ` ով էլ լսի նրա հարցազրույցները, ուշադիր նայի նրան, վերլուծի նրա արտահայտած մտքերը, ինքը կհասկանա, թե ինչ ես ինկատի ունեմ։ Կան մարդիկ, կան նրանց արտահայտած մտքեր, որոնց շուրջ խոսելն անգամ ժամանակի անիմաստ վատնում է։

Բայց այդ միտքը, թե Դուք մտերիմ եք Արթուր Վանեցյանի հետ, Դանիել Իոանիսսյանը կրկնում է արդեն որերորդ անգամ։ Ձեր կարծիքով սա ինչ նպատակ է հետապնդում։

Մարդ արարածին տրված է խոսքերի միջոցով հաղորդակցվելու շնորհ, բայց երևի ոչ բոլորն են հասկանում խոսքի արժեքը։ Կան մարդիկ, որ պատրաստ են խոսել ու խոսել, բայց դա չի նշանակում, թե նրանց խոսքը դրանից հնարավոր է արժևորվի։ Առհասարակ կյանքում ամեն ինչ վաղ թե ուշ իր տեղն է ընկնում ու ամեն ինչ պարզվում է։ Մի փոքր սպասել է պետք, ու այս ամենի նպատակը կպարզվի։ Կպարզվի նաև, թե ում ասածներին առհասարակ արժե ուշադրություն դարձնել, իսկ ում անտեսել։

Նյութի աղբյուր՝ news.am

Կիսվել նյութով