Մամուլ

Ափսե՝ «մերսիով»․ Փաշինյանը կրկին գրառում է արել զորանոցային խոհանոցի մասին

Ափսե՝ «մերսիով»․ Փաշինյանը կրկին գրառում է արել զորանոցային խոհանոցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել զորանոցային խոհանոցի թեմայով։

«Այս ափսե-գրառումը իրենց զորամասի ճաշարարանին թողել են Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորները:

Լուսանկարը քիչ առաջ ինձ ուղարկեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հ.Գ. Զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգը այս պահին ներդրված է 8 զորամասում: Ծառայությունը մատուցվում է 6 տարբեր ընկերությունների կողմից: Նոր համակարգի ներդրման գործընթացը շարունակվում է»:

Կիսվել նյութով