Շոու-բիզնես

«Ծնողներս ամուսնալուծված էին, սակայն 20 տարի անց նրանք միացան». Անահիտ Սիոմյան

«Ծնողներս ամուսնալուծված էին, սակայն 20 տարի անց նրանք միացան». Անահիտ Սիոմյան

«Նոր Հայաստան» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակում երգչուհի Անահիտ Սիմոնյանը խոսել է ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ նրանք 20 տարի ամուսնալուծված են եղել:

«Ծնողներս ամուսնալուծված էին և 20 տարի մայրս սպասել է հորս, իսկ հիմա նրանք միասին են: Ես որոշեցի, որ պետք է մայրիկիս հետ մնամ նրանց ամուսնալուծության ժամանակ:

Հետագայում մայրս այնպես արեց, որ հաշտվեմ հայրիկիս հետ»,- ասաց Անահիտ Սիմոնյանը:

Նա հավելեց, որ իր արտաքին փոփոխությունների պատճառը հասարակության արձագանքն էր:

«Շատ էին գրում, որ քիթս գեղեցիկ չէ, որ ես գեղեցիկ չեմ, քանի որ մարդիկ սիրում են Հայկոյին միշտ նրա կողքին իդեալական կնոջ էին տեսնում, ոչ թե ինձ»,- նշեց նա:

Կիսվել էջում