Մամուլ

ԱԱԾ տնօրենն ու ՊՆ նախարարը ժամանել են ԱԺ. փակ նիստը մեկնարկել է

ԱԱԾ տնօրենն ու ՊՆ նախարարը ժամանել են ԱԺ. փակ նիստը մեկնարկել է

Armlur.am-ը գրում է․ Հայաստանի ԱԺ մշտական հնձնաժողովներում այսօր՝ մայիսի 29-ին, մեկնարկել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

Այսօրվա նիստին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այժմ ընթացող նիստը դռնփակ է լինելու, որի օրակարգում է պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտների կատարողականի քննարկումը:

Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:

Նշենք, որ կատարողականի քննարկումներն սկսել են այսօր եւ քննարկման սկզբում ծավալուն ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն նրա ելույթից եւ հեռանալուց հետո ՔՊ-ական պատգամավորները եւս հեռացել են քննարկումից:

Կիսվել էջում