Մամուլ

Ծննդատան «ադյալները» պիտի հավաքենք ու ցուցադրաբար վառենք. Փաշինյանը՝ նախարարին

Ծննդատան «ադյալները» պիտի հավաքենք ու ցուցադրաբար վառենք։ Այս մասին այսօր Դիլիջանի բժշկական կենտրոնի վերաբացմանն ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինաը՝ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ կատակեց. «Կարող է բնապահպանները թույլ չտան»։

«Մշակութային հեղափոխություն կանենք էդ հարցում», – արձագանքեց Արսեն Թորոսյանը։

«Ես չորս երեխա եմ ունեցել, էդ նույն «ադյալները» ծանոթ է, 2000 թվից մինչև 2010-ը, չխառնեմ, 2014 թե 2015 թիվ», – ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա ավելացրեց. «Ընդ որում, Արփիի ծնվելուն ես մասնակցել եմ «Էրեբունի»-ում, էդ «ադյալները» կար»։

Կիսվել նյութով