Մամուլ

Գյումրիում կկառուցվի ժամանակակից նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով ծննդատուն

Գյումրիում կկառուցվի ժամանակակից նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով ծննդատուն։

ՀՀ Շիրակի մարզում ներկայում գործող Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Ծննդատան մասնաշենք կառուցելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի և շվեյցարահայ բարերար Վարդան Սրմաքեշի հիմնած հիմնադրամի միջև 2019 թ. օգոստոսի 2-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Ըստ այդմ՝  առողջապահության նախարարությունն աջակցելու է ծննդատան կառուցման համար անհրաժեշտ տարածքի հատկացման գործում, իսկ ծննդատան նախագծման և կառուցման շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2021 թ.-ի ընթացքում:

Կիսվել նյութով