Մամուլ

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար. Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի նախկին կինը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երգչի առողջական վիճակի մասին։

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում. Ծանր օրեր են մեր ընտանիքի համար:

Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Հայկո Անահիտ Սիմոնյան

Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր:

Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի: Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել, եթե լավ բան եք ուզում անել: Շնորհակալ եմ»:

Կիսվել էջում