ՄամուլՏեսանյութ

Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում

Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում

«Ստուգայցերը պատահական են, որևէ մեկը տեղյակ չի, թե որ գործատուի մոտ պետք է լինի ստուգայցը:

Բոլոր պահանջները ստուգվում են, որոնք ներառված են 17-Ն հրամանում, և որևէ պահանջի խախտման դեպքում գործատուն ենթարկվում է տուգանքի», – այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը՝ անդրադառնալով քովիդի դեմ չպատվաստվելու դեպքում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու համար նախատեսվող տուգանքներին:

դիմակ կրել

Նրա խոսքով, ֆիզիկական անձանց դեպքում տուգանքը առաջին անգամ կլինի 10-20 000 դրամ, իրավաբանական անձանց դեպքում՝ 40-120 000 դրամ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից քովիդի դեմ չպատվաստված քաղաքացիները 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն ՊՌՇ բացասական թեստ, հակառակ դեպքում գործատուն կենթարկվի տուգանքի:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում