Խոհանոց

Ծաղկակաղամբով տապակա` օգտակար բանջարեղենով պատրաստվող ախորժելի ուտեստ

Ծաղկակաղամբով տապակա` օգտակար բանջարեղենով պատրաստվող ախորժելի ուտեստ

Անհրաժեշտ է

Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ

Լոլիկ- 2 հատ

Ձու- 3 հատ

Պանիր-50 գր.

Կաթ- 6-8ճ/գ

Սամիթ- մի քանի ճյուղ

Բուսայուղ

Աղ

Պղպեղ

Ծաղկակաղամբով տապակա պատրաստման եղանակը`

Առանձնացնել ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշել աղաջրում: Լոլիկները մի քանի րոպեով թողնել եռման ջրում, ապա հեռացնել կեղևները և կիսալուսնաձև կտրտել կամ առանձին կտրտած մի քանի րոպե բուսայուղի մեջ տապակել:

Ձուն հարել, ավելացնել կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:

Տապակը պատել բուսայուղով և մեջը շարել ծաղկակաղամբը, արանքներում լցնելով լոլիկը, վերջում վրան լցնել ձվի զանգվածը: Դնել ջեռոցը և թողնել այնքան, մինչև պանիրը հալվի և ձուն եփվի:

Օգտակար խորհուրդներ

Ծաղկակաղամբով տապակած ուտեստը հատկապես հարմար է առողջարար սննդակարգին հետևող մարդկանց համար, քանի որ ծաղկակաղամբը հարուստ է վիտամիններով և մանրաթելով, բայց քիչ կալորիական է։ Կաթի փոխարեն կարող եք օգտագործել բուսական կաթ՝ ավելի թեթև տարբերակի համար։

Պանիրի ընտրությունը կարող եք հարմարեցնել ձեր ճաշակին. կոշտ պանիրները հաղորդում են ավելի արտահայտիչ համ, մինչդեռ փափուկ պանիրները՝ ավելի նուրբ, կրեմային հյուսվածք։ Ուտեստը հիանալի կերպով զուգակցվում է թարմ բանջարեղենային աղցանի հետ։

Կիսվեք ձեր էջում