ՄամուլՏեսանյութ

Խորհուրդ կտամ՝ հեռու մնան, եթե չեն ուզում ծնոտի հետ պրոբլեմ ունենան. Առուշ Առուշանյան

Խորհուրդ կտամ՝ հեռու մնան, եթե չեն ուզում ծնոտի հետ պրոբլեմ ունենան. Առուշ Առուշանյան

«Ո՞վ են իրենք, որ որոշեն, թե ես ինչ պետք է անեմ կամ ինչ չպետք է անեմ»,- այսօր Mediahub-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղկավար Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին, թե ինչպես է ստացվել, որ մեկ տարի առաջ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, իսկ երեկ նրան դիմավորեց և ձեռքը սեղմեց:

«Գորիս համայնքում 6 միլիարդ դրամի կապիտալ շինարարություն է ընթանում, որից 3 միլիարդը Կառավարությունն է հատկացրել: Փաշինյանը եկել էր այդ աշխատանքների ընթացքին հետևեր, և ինքը՝ որպես համայնքի ղեկավար, ներկայացրել է դրանք:

Ոչ իրենց ապրած կյանքը, ոչ իրենց փողոցում ապրած կյանքը, ոչ էլ առհասարակ այսօրվա իրանց կարգավիճակը չի կարող թույլ տա, որ իրենք իմ անունը քննարկեն:

Իրենք այն մարդիկ են, որ պատերազմի ժամանակ իրենց խրամատն իրենց կանանց ներքնոշորի տակ թաքնվելն է… ես այդ չկայացած տեսակին շատ ուղիղ եմ ուզում ասել, խոհուրդ կտամ՝ հեռու մնան, եթե չեն ուզում ծնոտի հետ պրոբլեմ ունենան…»:

Մանրամասները՝ Mediahub-ի տեսանյութում

Կիսվել էջում