Մամուլ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ ՀՀ ՊՆ УАЗ-ը բախվել է քարերին և կողաշրջվել․ 2 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ ՀՀ ՊՆ УАЗ-ը բախվել է քարերին և կողաշրջվել․ 2 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված УАЗ մակնիշի ավտոմեքենան Նորավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարերին ու կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

uaz avtovtar

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և վարչական պրակտիկայի գործերով ավագ տեսուչ Սարմեն Գալստյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, քանի որ վարորդն ու հիվանդանոց տեղափոխված վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։

Կիսվել էջում