ԺամանցՏեսանյութ

Արթուր Բաղդասարյանի նախկին հարսին՝ ամուսնալուծվելուց հետո, շքեղ ամուսնության առաջարկ են արել

Արթուր Բաղդասարյանի նախկին հարսին՝ ամուսնալուծվելուց հետո, շքեղ ամուսնության առաջարկ են արել

Starnews.am-ը գրում է․ 2015 թվականին համացանցում ատիվորեն քննարկվում էր ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահանի նշանադրությունը, ինչին հաջորդել էր  Դուբայում կայացած շքեղ հարսանիքը։

Բաղդասարյանի որդին ամուսնացել էր «Բելաջիո» խանութի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերի Ստեփանյանի հետ, ով այս օրերին հայաստանյան դիզայներական ոլորտի առաջատարներից է։

vahan baghdasaryan

Starnews-ի աչքից չի վրիպել, որ Արթուր Բաղդասարյանի նախկին հարսը՝ երիտասարդ դիզայներ Մարին, շքեղ ամուսնության առաջարկ է ստացել իր նոր սիրելիի կողմից։ Երեկ դիզայները նշում էր իր ծննդյան օրը, որի ավարտին նրա նոր սիրելին անակնկալ կերպով ամուսնության առաջարկ է արել նրան։

Երեկոյին մասնակցել են Մարիի ընկերները, որոնց շարքերում եղել է երգչուհի Սոնա Ռուբենյանը։

Նշենք նաև, որ 2019 թվականի մայիսի 4-ին ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի աղջկա՝ Էլինա Բաղդասարյանի հարսանիքն էր։ Բաղդասարյանի դուստրը ամուսանացել էր իր եղբոր կնոջ՝ Մարիի եղբոր հետ:

Կիսվել նյութով