ՄամուլՏեսանյութ

Խոշոր ավտովթար Սարալանջում, բախվել են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն (Տեսանյութ)

Խոշոր ավտովթար Սարալանջում, բախվել են Porsche Cayenne-ը, Lexus-ն ու BMW-ն

Shamshyan.com-ը փոխանցմամբ այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանում, Սարալանջի նորակառույց ճանպարհին, տեղի ունեցել Lexus-ի. Porsche Cayenne-ի և BMW-ի բախումը։

Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել էին Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի և BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել BMW-ի գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչ Գոռ Խաչատրյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով