Մամուլ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են «06»-ն ու «07»-ը․ վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են, 1-ն էլ անչափահաս է

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են «06»-ն ու «07»-ը․ վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են, 1-ն էլ անչափահաս է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են VAZ 2106 և VAZ 2107 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

«Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել։

xoshor avtovtar 06

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են, 1-ն էլ անչափահաս է։

Կիսվել նյութով