Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ները, 4 վիրավորների մեջ են 2 երեխա

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ները, 4 վիրավորների մեջ են 2 երեխա

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13։20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են BMW մակնիշի 98 XX 777 համարանիշի և BMW մակնիշի 70 NN 702 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մեկը՝ զինվորական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։

xoshor avtovtar bmw
Կիսվել էջում