Մամուլ

Լարվել են իմ եւ տիկին Մարությանի հարաբերությունները․ Կենտրոնի ԺՊ-ն չի մասնակցելու մրցույթին

Լարվել են իմ եւ տիկին Մարությանի հարաբերությունները․ Կենտրոնի ԺՊ-ն չի մասնակցելու մրցույթին

Ապրիլի 27-ին տեղի է ունենալու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը։ 

Hraparak.am-ը գրում է․ Մենք ավելի վաղ գրել էինք, որ այդ պաշտոնի համար երեք թեկնածու կա, որոնցից ամենահավանականը Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհի Քրիստինա Վարդանյանն է։

Այժմ լարվել են հարաբերությունները տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանի հետ, և վերջինս չի մասնակցելու մրցույթին։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ա․ Բեգոյանն ասաց․ «Իմ եւ Մարությանի հարաբերությունները չեն լարվել, լարվել են իմ եւ տիկին Մարությանի հարաբերությունները»։

Նա նշեց, որ այդ մրցույթը հայտարարվել է օրենքի խախտումով․ «Էնտեղ գրված է, որ պետք է գնալ քաղաքապետարան՝ մրցույթի համար, պետք է տարվեն լուսանկար, փաստաթղթեր, որոնք պետք է ձեռք բերել, բայց կասե՞ք՝ արտակարգ այս իրավիճակի պայմաններում ֆոտոները չեն աշխատում, ո՞նց պետք է տանեմ, սա բոլորի անձի իրավունքի սահմանափակում է։ Արտակարգ իրավիճակի պայմաններում քաղաքապետի համար կարևորը Բեգոյանին աշխատանքից հանելն է»։

Նա նշեց, որ իր տեղեկություններով արդեն հայտնի է, թե ովքեր են լինելու կենտրոնի տնօրենը, փոխտնօրենը․ «Լսել եմ, որ իր օգնական Կարեն Համբարձումյանի ընկերներից մեկը պետք է լինի տնօրեն, փոխտնօրենն էլ՝ Վարդանյան, կնոջ ընկերուհին։ Ամեն ինչ պարզ է»։

Կիսվել էջում