Մամուլ

Խոշոր ավտովթար Երևանում․ 25-ամյա վարորդը Mazda 6-ով բախվել է ծառին, կոտրել հսկայական ժամացույցն ու հայտնվել մայթին

Խոշոր ավտովթար Երևանում․ 25-ամյա վարորդը Mazda 6-ով բախվել է ծառին, կոտրել հսկայական ժամացույցն ու հայտնվել մայթին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 01։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Իլոնա Ա․-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել ծառին, այնուհետև տեղադրված հսկայական ժամացույցին և հայտնվել հետիոտնային հատվածում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

mazda

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև բժիշկների շտապօգնության խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ 

mazda avtovtar

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Արման Խալաթյանը, Վարդան Միսակյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Խաչատրյանը։ Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Կիսվել էջում