Մամուլ

Զորամասում մահացած Տարոն Ղարիբյանի քույրը գնացել էր դպրոց` չիմանալով տեղի ունեցածի մասին

Զորամասում մահացած Տարոն Ղարիբյանի քույրը գնացել էր դպրոց` չիմանալով տեղի ունեցածի մասին

Sputnik Արմենիան գրում է․ Տարոն Ղարիբյանը երկու մեծ եղբայր ուներ և մեկ դպրոցական քույր։

Չափազանց համեստ, լուռ, հարմարվող ու համբերատար. Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպես նկարագրեց այսօր Գեղարքունիքի մարզում` վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Տարոն Ղարիբյանին նրա դասղեկ, Ուրցաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Դիանա Գրիգորյանը։

«Դեռ փոքր տարիքից մասնակցում էր գյուղատնտեսական աշխատանքներին։ Շատ նվիրված էր ընտանիքին, միշտ օգնում էր ծնողներին, ընտանիքի կողքին էր»,– պատմում է Դիանա Գրիգորյանը։

Տարոն Ղարիբյանը երկու մեծ եղբայր ուներ և մեկ դպրոցական քույր։

taron gharibyan

«Քույրը առավոտյան դպրոցում էր, շատ ուրախ էր, նույնիսկ դասընկերները գիտեին դեպքի մասին, բայց փորձում էին ամեն կերպ թաքցնել։

Մենք մի քանի ժամ, ամբողջ կոլեկտիվով ամեն ինչ արեցինք, որ նա դպրոցում գլխի չընկնի ինչ է եղել, մինչև հարազատները եկան՝ տուն տարան»,–պատմում է դպրոցի տնօրենը։

Տարոնը 20 տարեկան էր։ Փետրվարին պետք է զորացրվեր։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ։

Կիսվել էջում