Մամուլ

Լևոնին կբերի նախագահ, լիազորությունները կավելացնի և կգործուղի դեպի Արցախի բանակցություններ. Սարգիս Նիազյան

«Մարտի մեկի զոհերին հարգանքի տուրք մատուցող մարդը երկու ամիս չաշխատած իր թիմին 10մլն դոլարի պարգևատրումա տալիս, էլ չեմ հաշվում ընտանեկան վոյաժները և առաջին տիկնոջ պսեվդոգրասենյակը պետության հաշվին, 10միլիոն դոլարի 10% մեկ միլիոնը բաշխեիր զոհվածների ընտանիքների միջև ամենքին 100 000դոլար, դա կլիներ պրոդուկտիվ քայլ և մեծ օգնություն, բայց չէ եկեք քայլերթ ու միտինգ անենք, որ մեղքը մեր վրայից հանենք, ձեռքի հետ էլ աշխարհին ցույց տանք, որ ժողովուրդնա պատվիրել Քոչարյանի կալանավորումը և լևոնին հռչակենք ընտրված Նախագահ, ըստ քայլերի հերթականության ենթադրում եմ, որ լևոնին կբերի Նախագահ, Նախագահի լիազորությունները կավելացնի և կգործուղի նրան դեպի Արցախյան բանակցություններ։

Ապեր կարմիր գծերը ոնց որ հատեցիր, հետ գնալու ճանապարհ էլ չէս թողնում, ռեյտինգդ էլ վայրկյան առ վայրկյան ընկնում ա ու չմոռանաս, որ ժողովուրդը բղավում էր քայլ արա մերժիր Սերժին՝ ընդամենը»,- գրում է ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Նիազյանը:

Կիսվել նյութով