Շոու-բիզնես

Լույս աշխարհ է եկել Ռեփեր Տիմատիի որդին, ում անվանակոչել է մահացած ընկերոջ անունով․ ֆոտո

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լույս աշխարհ է եկել Ռեփեր Տիմատիի որդին։ Այս մասին նա հայտնել է՝ Ինստագրամի իր էջում հրապարակելով նորածին որդու հետ առաջին լուսանկարները։

Ռեփերը երկրպագուներին և հետևորդներին հայտնել է, որ որդուն տվել է Ռաթմիր անունը՝ ի հիշատակ մտերիմ ընկերոջ՝ Ռաթմիր Շիշկովի, որը մահացել էր ավտովթարից։

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Տիմատին տեսահոլովակ էր նկարահանել, որը նվիրված էր երգչի մահացած ընկերոջը` «Աստղերի ֆաբրիկա 4» նախագծից հայտնի Ռաթմիր Շիշկովին։

Տեսահոլովակը լույս է տեսել մահացած ռեփերի ծննդյան օրը` ապրիլի 24-ին։ Ռաթմիրը մահացել է 2007 թվականին ավտովթարի պատճառով։ Երգը կոչվում է «Հիշո՞ւմ ես»։

Ռեփեր Տիմատի
Ռեփեր Տիմատի
Կիսվել էջում