Մամուլ

Լոռի Բերդում սպանված 93-ամյա կինը սպասում էր թոշակը ստանար, որ տղայի տուն գնար

Լոռի Բերդում սպանված 93-ամյա կինը սպասում էր թոշակը ստանար, որ տղայի տուն գնար

Լոռի Բերդ գյուղում  93-ամյա կնոջ սպանության դրդապատճառը համագյուղացիների համար հանելուկ է մնացել: «Սպանության մեջ կասկածվող երիտասարդն ու սպանված կինը տարբեր թաղամասերից են, նա գյուղի սկզբում է, նա՝ գյուղի վերջում: Իմ կարծիքով, միմյանց չեն էլ ճանաչել»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Քրիստինե Մելիքջանյանը:

Նրա խոսքով, տարվա այս ժամանակահատվածում սպանված կինը սովորաբար Երեւան՝ տղայի տուն էր գալիս ձմռան ամիսներն անցկացնելու, գյուղ էր վերադառնում ամռանը։ «Թե ինչու այս անգամ գնալն այդպես երկարեց, կարծես, սպասում էր կենսաթոշակը ստանար, նոր գնար: Բոլորիս համար անհասկանալի է սպանության դրդապատճառը»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ հարևաններն են կնոջը սպանված հայտնաբերել, տեղեկացրել նրա  դստերը. «Տատիկը հանված, պառկած է եղել, դեմքն ամբողջությամբ վնասված: Սպանության մեջ կասկածվող երիտասարդը ամբողջ տարին աշխատել է հոր հետ, քար ու ցեխ էր տալիս, հայրը պատշար է: Ծնողները հողագործ են, բանվոր»:

Երիտասարդին իրավապահները հայտնաբերել են սպանված կնոջ բջջային հեռախոսի միջոցով, որը երիտասարդը հափշտակել էր: Դեկտեմբերի 1-ի երեկոյան Երևանում վերջինս ձերբակալվել է։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է տուժողին պատկանող բջջային հեռախոսը։

Աջ ձեռքի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքի կապակցությամբ երիտասարդը հայտարարել է¸ որ այն ստացել է տարեց կնոջը  հարվածելու հետևանքով:

Կիսվել էջում