ԱշխարհՏեսանյութ

Լյուբով Ուսպենսկայան Բաքվում հայերեն է երգել՝ «Անդրանիկ, Սերոբ» (Տեսանյութ)

Լյուբով Ուսպենսկայան Բաքվում հայերեն է երգել՝ «Անդրանիկ, Սերոբ» (Տեսանյութ)

Լյուբով Ուսպենսկայան Բաքվում հայերեն է երգել։ Համացանցում տեսանյութ է տարածվել ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի մասնակցությամբ, որտեղ վերջինը պատմում է, թե ինչպես է արցախյան հակամարտության թեժ տարիներին Բաքվում հայերեն երգ երգել:

«Երբ Ղարաբաղում ամենաթեժ պահն էր, ես Բաքու ժամանեցի հյուրախաղերի։ Գնացինք ռեստորան, այդ ադրեբաջանցիներն ինձ բերեցին։ Հարբում էինք։ Նրանք ասում են. «Լյուբա, երգիր»։

lyubov unspenskaya

Ես բեմ եմ բարձրանում, նստած են Բաքվից երաժիշտներ, նրանց ինչ-որ տոնայնություն եմ հուշում։ Ես հարբած եմ, չեմ հասկանում՝ որտեղ եմ գտնվում և սկսում եմ երգել. «Անդրանիկ, Սերոբ»։ Նրանք նվագում են ու աստիճանաբար հեռանում»,- պատմել է Ուսպենսկայան։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով