ՄամուլՏեսանյութ

Լարված իրավիճակ ոստիկանության Շենգավիթի բաժնում՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով կան բերման ենթարկվածներ (Տեսանյութ)

Լարված իրավիճակ ոստիկանության Շենգավիթի բաժնում՝ Աշոտ Փաշինյանի առևանգման գործով կան բերման ենթարկվածներ (Տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտարարություն տարածեց․

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը քիչ առաջ փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեին։

Դրա հիման վրա ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։

Նշենք, որ կան 4 ձերբակալվածներ, որոնց մեկը Գարիկ Գալեյանն է։

Նշենք, որ քիչ առաջ հայտնել էինք, որ փորձ է արվել առևանգել Աշոտ Փաշինյանին, որի հիման վրա ոստիկանությունում հաղորդում է ընդունվել։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում