Մամուլ

Լարված իրավիճակ Երևան-Աշտարակ ճանապարհին․ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը

Լարված իրավիճակ Երևան-Աշտարակ ճանապարհին․ բողոքի ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը

Shamshyan.com-ը գրում է․ Այս պահին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում պատերազմների մասնակցած մի խումբ զինծառայողներ, ովքեր պահանջում են, որպեսզի Կառավարությունը վերջապես լուծի իրենց խոստացված բնակարանային խնդիրները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն այս պահին փակ է։

Եվ ժամանել են Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։

Կիսվել էջում