Աշխարհ

Լավ ուսուցիչ ունենալը իսկապես կարևոր է

Լավ ուսուցիչ ունենալը իսկապես կարևոր է։ Ըստ վերջերս կատարված հետազոտության՝ այն ուսուցիչները, ովքեր իրենց աշակերտներին օգնում են ավելի բարձր գնահատականներ ստանալ, կարող են նաև նրանց օգնել ապագայի հարցում:

Տարրական և միջին դպրոցներում լավ ուսուցիչներ ունեցած աշակերտները քիչ հավանական է, որ դեռահաս տարիքում կհղիանան, և առավել հավանական է, որ կգնան քոլեջներ և համալսարաններ:

9-ից 14 տարեկան այն աշակերտները, ովքեր «գերազանց» ուսուցիչներ են ունեցել, հետագայում տարեկան 4600 դոլար ավելի եկամուտ են ունենում, քան նրանք, ովքեր ունեցել են «նորմալ» ուսուցիչներ:

Daily Mail-ը հաղորդում է, որ նույն մոդելի համաձայն՝ «գերազանց ուսուցիչ» ունեցած աշակերտը 0.5 տոկոսով առավել հավանական է, որ ավագ դպրոցից հետո կգնա քոլեջ կամ համալսարան:

Կիսվել նյութով