Ժամանց

Իմ աշխատանքային ժամը տևում է 9․00-ից մինչև 23․00․ Մարիամ Փաշինյան

Իմ աշխատանքային ժամը տևում է 9․00-ից մինչև 23․00։ Wnews.am-ը գրում է․ Մարիամ Փաշինյանի հետ մեր առաջին հարցազրույցից հետո, ես վստահ էի, որ նրա մասին դեռ շատ ենք լսելու։ Երիտասարդական էնտուզիազմը, նրան բնորոշ աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կնպաստեին դրան։

Արդյունքում՝ մամուլում նախ կարդում ենք, որ Մարիամը լրջորեն զբաղվում է «Հայկական ժամանակ»-ի ռեբրենդինգով, ապա՝ հայտնվում է նորություն, որ 20-ամյա աղջիկն իր նախագիծն է ներկայացրել  WCIT -ում ։ Այս լուրերն էլ հենց առիթ հանդիսացան, որ կրկին հանդիպենք Մարիամի հետ։

-Մարիամ ի՞նչ նախագիծ էր , որը ներկայացրել էիր WCIT- 2019-ում ։

-Նախագիծը, որը պլանավորվում է իրականացվել առաջիկա երեք տարիների ընթացքում ենթադրում է ստարտափ էկոհամակարգի զարգացումը ոչ միայն Հայաստանաում, այլև՝ տարածաշրջանում , «Դիջիթեյն»-ի շենքն արդեն կառուցված է, պլանավորվում է մեկ այլ շենք նույնպես կառուցել, որում կլինի մոտ 3000 անձ, այն ծառայելու է ստարտափերի, նաև՝ միջազգային գործող կազմակերպությունների համար, որոնք ուզում են զարգանալ մեր տարածաշրջանում կամ ուզում են իրենց շուկայում ներառել նաև Ասիան։

մարիամ փաշինյան

Հայաստանը՝ որպես միջանցք Եվրոպայի և Ասիայի միջև, շատ հարմար դիրքում է այսպիսի բիզնես զարգացնելու համար։ Ես աշխատում եմ «Դիջիթեյն»-ում հունիսից։ Դիմել եմ staff.am-ով , անցել եմ հարցազրույցի փուլն ու ընդունվել աշխատանքի։ Այնպես ստացվեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատեցի այս նախագծի  վրա և հնարավորություն ստացա WCIT -ում մեր նոր հարթակը ներկայացնել։

-Ինչպե՞ս են աշխատավայրում արձագանքում քո գործունեության մասին պարբերաբար հայտնվող լուրերին։ 

-Ես փորձում եմ բալանսավորել իմ աշխատանքային կյանքն իմ հանրային կյանքի հետ, որովհետև, եթե անգամ լինում են լավ արձագանքներ ես փորձում եմ դրանք միանշանակ չընդունել, որպեսզի չշեղվեմ իմ ամենօրյա կյանքից ։ Կարծում եմ՝ նրանց համար կարևոր եմ ես՝ որպես աշխատող , թե ես ինչ կարող եմ տալ կազմակերպությանը , ոչ թե՝ ինչ է շրջանառվում իմ անվան շուրջ։ Ես այս փուլում փորձում եմ մասնագիտական քայլեր անել ու մասնագիտական անուն ձեռք բերել։ Չգիտեմ ինչու տարածվեց այս աղմուկը։ Ես այս նախագծի շրջանակներում աշխատում էի նաև մամուլի ներկայացուցիչների հետ, երևի թե հենց այդպես էլ տարածվեց։

Մարիամ Փաշինյան

-Պարզվեց՝ մամուլը շատ է ուզում իմանալ քո կարծիքը նաև Gucci Resort 2020 ցուցադությանը մասնակցած հայ մոդելի վերաբերյալ։

-Այո՛,  ուզում եմ շեշտել, այն փոքրիկ միջադեպը, երբ  այս թեմայով արված  ձեր նյութը  տեղադրեցի իմ էջում՝ ցիտելով քո  խոսքերը ու ողջ մամուլը դրանք վերագրեց ինձ, ինչն, իմ կարծիքով, հեղինակային իրավունքի կոպիտ խախտում էր ։ Ես շատ տխրել էի, որ քո խոսքը ներկայացրել էին որպես իմը, որովհետև դա անարդար է հենց ձեր հանդեպ։ Ես ինձ մոտ նշում արեցի, որից հետո լրատվամիջոցները ուղղեցին վրիպումը։

Մարիամ Փաշինյան

Բայց, եթե ցանկանում են իմանալ , թե ես ինչ եմ այս առիթով մտածում, ասեմ, որ Արմինեի դեպքը հանրային մեծ հնչեղություն ստացավ, ու, ինչպես դու քո նյութում էիր գրել, անընդունելի եմ համարում ուրիշի արտաքինի վերաբերյալ քննադատական արտահայտություններ անելը, ընդհանրապես, ինչ որ կարծիք հայտնելը, որովհետև ամեն մարդ գեղեցիկ է յուրովի ու ես շատ հպարտ եմ, որ հայազգի մոդելն, ով առաջինը մասնակցեց նման մասշտաբի fashion week-ի հենց Արմինեն էր , որովհետև նա շատ յուրահատուկ գեղեցկություն ունի։

Միանշանակ, անընդունելի է , որ նման կոպիտ արտահայտություններ էին հնչում մեր մոդելի հասցեին, բայց նա շատ լավ հաղթահարեց այդ ամենը։ Ես տեսա նրա հարցազրույցը և մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, վստահ եմ, որ նա նորից հրավերներ կստանա բարձր նորաձևության աշխարհից։

Մարիամ Փաշինյան

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել նյութով