ԱշխարհՏեսանյութ

Ի սկզբանե խոսել ենք Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ․ Պուտին (Տեսանյութ)

Ի սկզբանե խոսել ենք Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ․ Պուտին (Տեսանյութ)

Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում իրավիճակի մասին՝ ելույթ ունենալով «Ռուսաստանը կանչում է» ՎՏԲ կապիտալ ներդրումային ֆորումի ժամանակ։

«Մենք ի սկզբանե խոսել ենք Ադրբեջանին 5+2 շրջանների հանձնման հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ և այլն»,- նշել է ՌԴ ղեկավարը և հարցադրում արել՝ ո՞րն է երկարաժամկետ կարգավորման էությունը և շարունակել՝ գտնել շահերի հավասարակշռություն, որը ընդունելի կլինի երկու ժողովուրդների՝ ադրբեջանցիների և հայերի համար։

Փաշինյան Պուտին

Պուտինի խոսքով՝ պետք է նաև ստեղծել տարածաշրջանային արդյունավետ զարգացման հնարավորություններ՝ ենթակառուցվածքների ապաարգելափակմամբ։ Դա, ըստ Ռուսաստանի նախագահի, հնարավորություն կտա ներդրումներ անել այդ տարածքներում։

«Առաջին փուլում անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որ մարդիկ չզոհվեն, որից հետո նստել բանակցությունների սեղանի շուրջ և Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի այլ անդամների, այդ թվում՝ Թուրքիայի և եվրոպական երկրների մասնակցությամբ, գտնել կոնսենսուս և շահերի հավասարակշռություն»,- ասել է Պուտինը։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով