ՄամուլՏեսանյութ

Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն (Տեսանյութ)

Թշնամին Շուշիից գտնվում է առավելագույնը 5 կմ հեռավորության վրա. պետք է միավորվել ու պատժել թշնամուն (Տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձով է հանդես եկել:

«Ինչպես 1992-ին, երբ մեր հաղթարշաբը սկսվեց Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությունից: Թշնամին գտնվում է այստեղից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, առավելագույնը 5: Թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին:

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։

Շուշիի հիվանդանոցում

Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին:

Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է:

Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը…»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով