Մամուլ

Իրենք իրենց լիազորությունները գերազանցել են․ անթույլատրելի է որևէ մեկի կողմից որևէ եկեղեցի մարդկանց մուտքն արգելելը

Անթույլատրելի է որևէ մեկի կողմից որևէ եկեղեցի մարդկանց մուտքն արգելելը։ Միայն եպիսկոպոսը, հոգևոր առաջնորդն իրավունք ունի մարդկանց թույլ չտալու մտնել որևէ եկեղեցի, ուրիշ ոչ մեկի դրա իրավունքը տրված չէ։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ անդրադառնալով նախօրեին Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակիցները թույլ չէին տվել մի խումբ քաղաքացիների մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն՝ պատճառաբանելով անվտանգության միջոցառումներով։

«Եթե անգամ անվտանգության հետ կապված հարց լինի՝ պետք է եկեղեցու հետ համաձայնեցված լինի։ Դա անթույլատրելի է, իրենք իրենց լիազորությունները գերազանցել են»,-ասաց Սրբազանը։

Անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի՝ Ադրբեջանին հանձնումը կանխելու հնարավորություններին՝ սրբազանն ասաց, որ եթե այս իշխանությունները շարունակեն մնալ, ապա դրանք կհանձնեն։

«Եթե մարդիկ ուզում են թույլ չտալ նման բան, ապա պետք է միաբանվեն այս իշխանություններին հեռացնելու շուրջ, մնացած ամեն բան անիմսատ է»,- արձանագրել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Կիսվել էջում