Աշխարհ

Իրանը վաղվանից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

Իրանը վաղվանից հակաօդային պաշտպանության զորավարժություններ կսկսի

Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 21-ին   զորավարժություններ են անցկացնելու, որն ընդգրկելու է  երկրի տարածքի կեսից ավելին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանի «Tasnimnews» լրատվական գործակալությանը, զորավարժությունը կազմակերպող հրամանատար, գեներալ Քադեր Ռահիմզադեն  հայտնել է, որ ՀՕՊ զորավարժությունները կմեկնարկեն «Վելայաթ-99 երկնքի պահապանները» կոդային անվանմամբ:

իրան զորավարժություններ

Զորավարժությունները ուղղված են զորքի մարտունակության բարձրացմանն ու ամրապնդմանը:

Հրամանատարի խոսքով ՝ զորավարժություններում կընդգրկվեն հրթիռային համալիրների տարբեր տեսակներ, ռադարներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ինչպես նաեւ կապի համակարգեր, փոքր, միջին և մեծ բարձրությունների վրա օդային սպառնալիքներին հակազդող կապի համակարգեր:

Գեներալը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերը ծրագրում են զորավարժությունների ժամանակ օգտագործել կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր:

Կիսվել նյութով