Աշխարհ

Իտալիայում կարանտինից հետո միլիոնավոր մարդիկ վերադարձել են աշխատանքի

Իտալիայում կարանտինից հետո միլիոնավոր մարդիկ վերադարձել են աշխատանքի

4,5 միլիոն իտալացիներ երկուշաբթի օրվանից վերադարձել են աշխատանքի։ Այս մասին հայտնում է NPR-ը։ Իտալիան այն երկրներից է, որը COVID-19- ով ամենածանր հարվածներ ստացած երկրներից մեկն է, սկսում է վերացնել որոշ սահմանափակումներ, որոնք միտված են դադարեցնել հիվանդության տարածումը:

Իտալիայում մահացել է գրեթե 29,000 մարդ կորոնավիրուսի պատճառով, որը մահերով երկրորդ տեղում է Միացյալ Նահանգներից հետո: Երկրում ավելի քան 210,000 մարդ վարակվել է կորոնավիրուսով:

Իտալիան առաջին երկրներից մեկն էր, որ մարտի 9-ին պարտադրեց խստագույնս անցել սահմանափակումների ռեժիմի և խստագույնս կարանտին պահպանել։

Երկուշաբթի օրը բացվեցին շինարարական ոլորտը, որոշ արտադրական ընկերություններ սկսեցին անցնել կանոնավոր աշխատանքի։

Իտալիայում ռեստորանները կարող են վերաբացվել, միայն վաճառելու կերակուրները առաքումներ համար: Այգիները վերաբացվել են մի շարք սահմանափակումներով։ Մարդիկ սոցիալական հեռավորություն պետք է պահպանեն միմյանց նկատմամբ։

Կառավարությունը կշարունակի պահանջել տեղաշարժման թերթիկ՝ անպայման այնտեղ նշելով, թե ինչու են նրանք իրենց տներից դուրս:

Իտալիայի վարչապետը կոչ է արել մեծացնել անձնական պատասխանատվությունը, քանի որ որոշ սահմանափակումներ վերացնելուց հետո ավելի շատ է հնարավորություն ստեղծվում, որ հիվանդությունը նորից լայն տարածում կգտնի քաղաքում։

«Ինչպես երբեք, երկրի ապագան մեր ձեռքերում կլինի: Մեզ հարկավոր կլինի նույնիսկ ավելի շատ համագործակցություն, քաղաքացիական իմաստություն և բոլորի կողմից կանոնների պահպանում», – ասել է Կոնտեն:

Կիսվել էջում