Խոհանոց

Իտալական թխվածք` շերտավոր խմորով և նուրբ կրեմով

Իտալական թխվածք` շերտավոր խմորով և նուրբ կրեմով

Առաջարկում ենք պատրաստել իտալական թխվածք, որի համար պետք է ընդամենը երեք բաղադրիչ՝ շերտավոր խմոր, կրեմ և շաքարի փոշի։

Իտալիայի Բարի քաղաքում այս խմորեղենն առաջարկվում է, որպես աղանդեր բոլոր հրուշակեղենի խանութներում, պիցցերիաներում և սրճարաններում, քանի որ դրանք պարզապես հիանալի տեսք ունեն, մեծ պահանջարկ կա, և դրանք բավականին պարզ են պատրաստվում: 

Անհրաժեշտ բաղադրիչները

  • 500 գ շերտավոր խմոր առանց խմորիչի
  • շաքարի փոշի

Կրեմի համար

  • 3/4 բաժակ կաթ
  • 3/4 բաժակ 35% յուղայնության սերուցք
  • 4 դեղնուց
  • 1/2 բաժակ շաքարավազ
  • 2,5 ճաշի գդալ ալյուր
  • 1/2 թ/գդ վանիլի էքստրակտ
pirojni

Պատրաստման եղանակը

Կաթը և սերուցքը լցնել կաթսայի մեջ, դնել կրակի վրա և տաքացնել, բայց չհասցնել եռման աստիճանի։ Հեռացնել կրակից և թող մի փոքր սառչի:

Մեկ այլ կաթսայի մեջ հարել դեղնուցներն ու շաքարավազը, ապա ավելացնել ալյուրն ու վանիլի էքստրակտը։ 

Այս զանգվածը քիչ-քիչ լցնել տաք կաթի մեջ՝ անընդհատ հարելով։ Դնել թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանա, մոտ 5 րոպե։ 

Կրեմը լցնել ամանի մեջ, երեսը ծածկել թաղանթով (մակերեսին կեղև չառաջանալու համար) և թողնել սառնարանում 3 ժամ։

Ջեռոցը տաքացնել մինչև 180°C։ 

Շերտավոր խմորից կտրել 12 հավասար քառակուսի (մոտ 8×8 սմ): Դնել յուղաթղթով պատված տապակի վրա։ Խմորը պատառաքաղով մի քանի տեղից ծակել, շաքարավազ ցանել և թխել 20 րոպե։ 

Խմորը պետք է լավ բարձրանա և բաց ոսկեգույն դառնա։ Հանել տապակը ջեռոցից և սառեցնել խմորի շերտերը:

Յուրաքանչյուր քառակուսի կտրել 2 շերտի: Կրեմը լցնել հրուշակեղենի տոպրակի մեջ և քսել ներքևի շերտին, ծածկել վերևի շերտով։ 

Պատրաստի թխվածքի վրա առատորեն ցանել շաքարի փոշի:

Աղբյուր՝ Vkuhkne.ru

Կիսվել նյութով