ՄամուլՔաղաքականություն

Իշխան Սաղաթելյանը «Հայաստան դաշինքի» մանդատները վերցնելու մասին

Իշխան Սաղաթելյանը «Հայաստան դաշինքի» մանդատները վերցնելու մասին

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարում է, որ հետամուտ է լինելու հայրենադավ իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ներկայացնելով ՀՅԴ Հայաստանի 24-րդ գերագույն ժողովի ընդունած հայտարարությունը։

Ըստ ՀՅԴ ԳՄ հայտարարության՝ հետընտրական շրջանում օրվա իշխանությունը շարունակում է հանրության պառակտման, երկրում ջրբաժանների խորացման, քաղաքական հետապնդումների, Արցախյան հիմնախնդրի անտեսման, երկրի անվտանգային համակարգի միտումնավոր քայքայման, ազգային արժեքների և հաստատությունների դեմ կազմակերպված արշավի քաղաքականությունը, վտանգավոր չափերի են հասնում արտագաղթի ծավալները, ինչն ուղղակի հարված է մեր պետականությանը։

hayastan dashinq 2

«Եթե գալիս ենք այն եզրակացությանը, որ մանդատը վերցնելով՝ մեր պայքարին նոր ուժ ենք տալիս, օգտվում ենք նաև խորհրդարանական ընդդիմության հնարավորություններից, որը լրացուցիչ լծակ է՝ պայքարն ընդլայնելու ու չարիքի կառավարության դեմ ավելի լայնամասշտաբ պայքարելու, ուրեմն՝ կգնանք այդ տարբերակով՝ կվերցնենք մանդատներն ու կշարունակենք պայքարը»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցին:

Հնարավո՞ր է ՀՅԴ-ն միայնակ վերցնի մանդատները հարցին՝ ասաց՝ բացառվում է:

Կիսվել էջում