Մամուլ

«Իշխանությունն իրեն շրջապատել է հասարակությանն ատելություն և նենգություն սնող մարդկանցով». Ռուբեն Հակոբյան

Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն անդրադառցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի բաց նամակին։

«Իշխանությունն իրեն շրջապատել է նենգություն ու ատելություն սերմանող հայտնի նախկիններով, ովքեր նամակների ու զոհված մարդկանց անուները վկայակոչելով ու շահարկելով, փորձում են ատելության նոր չափաբաժնով հարստացնել ներքաղաքական և ներհասարակական մթնոլորտը»:

Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է նաև նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որն այս օրերին բավականին ակտիվություն է ցուցաբերում՝ ըստ էության շարունակելով իր նախկին գործունեությունը։ Մասնավորապես, կանգ է առնում 96 թվականի նախագահական ընտրություններում նախկին դատախազի վարքագծին։

Կիսվել նյութով