Մամուլ

Ի՞նչ տուգանք է սահմանված առանց տոմսի երթևեկելու համար

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը`

– առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը`

– առաջացնում է տուգանքի նշանակում.

– մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով.

– տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

Անտոմս ուղևորների թռիչքը`

– առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Տուգանքի վճարումը չի ազատում ուղևորին ուղևորության կամ թռիչքի արժեքը վճարելու պարտականությունից։

Կիսվեք ձեր էջում