Մամուլ

Ինչ պայմաններով հայերը կկարողանան մեկնել Վրաստան և Ռուսաստան

Ինչ պայմաններով հայերը կկարողանան մեկնել Վրաստան և Ռուսաստան

Armlur.am-ը գրում է․ Վրաստանի կառավարության սահմանած նոր կարգավորումներով Հայաստանը ներառված չէ այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են COVID-19-ի թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում մուտք գործել Վրաստան, պարզաբանում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հիշեցնենք, որ հունվարի վերջին Վրաստանը հայտարարեց, որ մեղմում է մուտքի կանոնները օտարերկրացիների համար, մասնավորապես փետրվարի 1-ից երկիր կկարողանան մտնել այն օտարերկրացիները, որոնք սահմանային կետերում փաստաթուղթ կներկայացնեն COVID-19-ի դեմ պատվաստվելու մասին, այդ դեպքում այցելուները պարտավորված չեն լինի 12-օրյա կարանտին պահել։

Հայաստանի արտաքին գերատեսչությունն այսօր նշել է, որ Հայաստանի քաղաքացիների՝ Վրաստան մուտքը հնարավոր է բացառապես օդային ճանապարհով՝ COVID-19-ի պատվաստման ամբողջական կուրսն (երկու դեղաչափ) անցնելուց հետո։

օդանավակայան

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը եւ սահմանը  հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

Կիսվել նյութով