Մամուլ

Ինչ որոշում կկայացնի դատարանը Ծառուկյանի մասով

Ինչ որոշում կկայացնի դատարանը Ծառուկյանի մասով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս պահին քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված։

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննում է դատավոր Ռոբերտ Պապոյանը։

Ըստ առաջ քաշվող վարկածների՝ Ռոբերտ Պապոյանը ամենայն հավանությամբ կբավարարի ԱԱԾ-ի միջնորդությունը և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց կկիրառվի կալանավորումը։

Կիսվել նյութով