ՄամուլՏեսանյութ

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանից (Տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։

ԲՀԿ ղեկավարը դուրս եկավ դատարանի շենքից, չպատասխանեց լրագրողների հարցերին, ասելով, որ հարցերին կպատասխանի փաստաբանները։

Փաստաբանների խոսքով գործը դեռևս քննվում է և վաղը դատը շարունակվելու է։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)` ընտրակաշառքների հետ կապված։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում