Մամուլ

«Ինչ է նշանակում՝ «համբուրվել», «հաբրգել»… »․ Արթուր Հայրապետյանը ԿԳՆ-ի և Դեմոյանի գրառման մասին

Գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Աչքովս ընկավ Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը։ Անկեղծ ասած` ոչ ԿԳՆ-յան արածն է մի բան, ոչ էլ Դեմոյանի գրառումը։ Երբ պետք է հարգել սովորենք մեկս մյուսին։ Ինչ է նշանակում՝ “համբուրվել”, “հաբրգել”…

Երբ պետք է հասկանանք, որ կարիք չկա խոսելիս ներքին ուղերձներ հղել մարդու անձնական կյանքի վերաբերյալ, երբ պիտի սովորենք խնդիրը քննել բուն կոնտեքստի մեջ` առանց հիշելու` ով ինչ է արել իր նախկին կյանքում:
Եթե կա հանցանք, պատժողն էլ պիտի լինի իրավասու անձ:

Ի դեպ Արայիկ Հարությունյանին էլ, Հայկ Դեմոյանին էլ մեծ եմ հարգում։

Կիսվել նյութով