ԱշխարհՏեսանյութ

Ինչ է կատարվում Խարկով քաղաքում (Տեսանյութ)

Ինչ է կատարվում Խարկով քաղաքում (Տեսանյութ)

ArmLur.am-ը գրում է․ Ուկրաինայի Խարկով քաղաքից քաղաքացին հայտնում է, որ այս պահին  քաղաքը գտնվում է կաթվածահար վիճակում: Քաղաքում լսվում են կրակոցի ձայներ: Ճանապարհները եւ օդանավակայանն անհասանելի են քաղաքացիների համար:

Քաղաքացու փոխանցմամբ՝ այս պահին մեծ հերթեր են գոյացել նաեւ բանկերի եւ բենզալցակայանների առաջ: Ստորեւ ներկայացնում ենք Խարկով քաղաքից կադրեր:

ukraina

Նշենք, որ  Ռուսաստանի Դաշնությունն այսօր առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Ուկրաինայի վրա:

Նշենք, որ Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին,  հաղորդում է «Укринформ»-ը։

«Մենք խզել ենք դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուկրաինան պաշտպանվում է եւ չի հրաժարվի իր ազատությունից՝ անկախ նրանից, թե ինչ կմտածեն Մոսկվայում»,- ասել է Զելենսկին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Կիսվել նյութով