Շոու-բիզնես

Ի՞նչ անակնկալ է պատրաստել Արտաշ Ասատրյանի դուստրը՝ մայրիկի տարեդարձի առթիվ

Երգիչ Արտաշ Ասատրյանի կինը՝ Աննան, նշում էր իր ծննդյան տարեդարձը։ Այդ կարևոր օրվա առթիվ նրա դուստրը՝ Սյուզին, որոշել էր մայրիկի համար հատուկ անակնկալ պատրաստել։

Սյուզին նախապես հրավիրել էր նրանց մտերիմներին և ընկերներին՝ մասնակցելու տոնական նախաճաշին, սակայն Աննան այդ ամենի մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ արդեն հասել է միջոցառման վայր։

«Կյանքի ամենամեծ ուրախություններից մեկն է՝ վերջապես կարողանալ մայրիկին այնպիսի անակնկալ մատուցել, ինչպիսին նա էր ինձ պատրաստում տարիներ շարունակ, երբ ես մեծանում էի։

Նրա ժպիտը տեսնելը և հասկանալը, թե որքան երջանիկ էր նա այդ պահին, արժեր պլանավորման յուրաքանչյուր վայրկյանին։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մեզ հետ միասին դարձան այս օրվա մի մասը և նրա տարեդարձն այդքան առանձնահատուկ դարձրեցին։

Ձեր ներկայությունն ավելին էր, քան կարելի է արտահայտել բառերով»,- տոնական լուսանկարներին կից գրել է Սյուզին։

Տեսանյութը ստորև․

Կիսվեք ձեր էջում