Սպորտ

Ինչպես են Բագրատաշենի մաքսատանը դիմավորել «Արարատ-Արմենիա»-ին․ Տեսանյութ

Ինչպես են Բագրատաշենի մաքսատանը դիմավորել «Արարատ-Արմենիա»-ին։ Երեկ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում հաղթեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալո»-ին և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ։

Այսօր ակումբը վերադարձավ հայրենիք։ «Արարատ-Արմենիա»-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Բագրատաշենի մաքսատանը դիմավորում ֆուտբոլիստներին։

Մաքսատան աշխատակիցները և այնտեղ գտնվող մեր հայրենակիցները ծափողջույններով, աղ ու հացով են դիմավորել ակումբի պատվիրակությանը՝ շնորհավորելով և նորանոր հաջողություններ մաղթելով թիմին:

Կիսվել նյութով