Սպորտ

Արարատ-Արմենիան հաղթեց Սաբուրթալոյին և պատմություն կերտելով դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ

Արարատ-Արմենիան հաղթեց Սաբուրթալոյին և պատմություն կերտելով դուրս եկավ ԵԼ-ի փլեյ-օֆֆ

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» մրցեց «Սաբուրթալոյի» հետ:

Առաջին խաղում վրացական թիմը հաղթեց Երևանում հաղփել էր 2-1 հաշվով: Պատասխան խաղը կայացավ Թբիլիսիում և ավարտվեց «Արարատ-Արմենիայի» հաղթանակով՝ 0-2:

Հաշիվը առաջին խաղակեսում բացեց Անտոն Կոբյալկոն:

67-րդ րոպեյին Պետրոս Ավետիսյանը հստակ իրացրեց 11-մետրանոցը և հաշիվը դարձրեց 0-2։

Պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը կմասնակցի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլին:

«Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ:

Կիսվել էջում