Օգտակար

Ինչպե՞ս նվազեցնել քաղցկեղի զարգացումը․ նոր հետազոտություն

Քաղցկեղը շատ վտանգավոր ու տարածված հիվանդություն է, որի բուժումը ոչ միշտ է արդյունավետ լինում, ուստի այն կանխարգելելն ու ժամանակին միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է:

Հետազոտողները փորձարկել են առաջարկությունների արդյունավետությունը 94778 կամավորների վրա: Մասնակիցների միջին տարիքը 56 տարեկան է եղել։ Հետազոտողները օգտագործել են մասնակիցների տրամադրած առողջության և ուտելու սովորությունների վերաբերյալ տվյալները: Մեկ հանձնարարականին համապատասխանությունը հավասար է եղել մեկ կետի:

Մասնագետները եզրակացրել են, որ թեկուզ մեկ միավոր ստանալը յոթ տոկոսով նվազեցնում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների զարգացման ռիսկը։ Բացի այդ, յուրաքանչյուր հաջորդ միավորը նվազեցրել է կրծքագեղձի և աղիների քաղցկեղի զարգացման հավանականությունը 10 տոկոսով, երիկամների քաղցկեղը՝ 18 տոկոսով և կերակրափողի քաղցկեղը՝ 16 տոկոսով:

Քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է սննդակարգում ներառել չարորակ բջիջների աճն արգելակող մթերք: Գիտնականները նշել են 7 հասանելի սննդամթերք, որոնք հիանալի միջոց են քաղցկեղի դեմ պայքարելու համար:

  • Լոլիկ
  • Լոբազգիներ
  • Կանաչ թեյ
  • Ձիթապտղի յուղ
  • Ճակնդեղ
  • Սխտոր
  • Կաղամբ

Կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համար օգտակար են կաղամբի բոլոր տեսակները: Կաղամբը պարունակում է ինդոլներ, որոնք պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ներառել կաղամբի տարբեր տեսակներն ամենօրյա սննդակարգում:

Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս արդյունավետ կերպով բուժել քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելու դեպքում: Օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղն առաջին փուլում հայտնաբերելու դեպքում լիարժեք բուժման հավանականությունը կազմում է 95 տոկոս, սակայն խնդիրն այն է, որ հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է երրորդ կամ չորրորդ փուլերում:

Նույնը վերաբերում է նաև տղամարդկանց, որոնց մոտ շագանակագեղձի քաղցկեղը հաճախ հայտնաբերվում է միայն մետաստազների տարածումից հետո:

Կիսվել էջում