Մամուլ

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2018-ին չդիմեց ՀԱՊԿ-ին

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2018-ին չդիմեց ՀԱՊԿ-ին

1in.am-ը գրում է․ Ղազախական իրադարձությունների և դրանց համատեքստում ՀԱՊԿ միջամտության մեխանիզմի գործարկումը Հայաստանում առաջացրել է որոշակի տարածված համեմատություններ 2018 թվականի հայաստանյան իրադարձությունների առնչությամբ, հարցադրումով, թե ինչու՞ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը չդիմեց ՀԱՊԿ-ին կամ ՀԱՊԿ չմիջամտեց, կամ՝ Ռուսաստանը չմիջամտեց ՀԱՊԿ կամ այլ մեխանիզմով:

Այն, որ այդօրինակ զանգվածային իրադարձությունների պարագայում անմիջապես առաջանում են համեմատություններ Հայաստանում տեղի ունեցածի հետ, թերևս միանգամայն բնական է՝ սոցցանցային դարաշրջանում հանրային որևէ օրգանիզմի թերևս բնական արձագանքներից մեկը:

Սակայն, զուտ քաղաքական, առարկայական-բովանդակային, համատեքստային, կամ այլ կերպ ասած՝ մասնագիտական դաշտում այդօրինակ համեմատությունները պահանջում են բավականին բծախնդիր վերաբերմունք անգամ մանրուքների հանդեպ, որովհետև զանգվածային զարգացումները նույնական չեն լիում, անգամ նման չեն լինում երբեք:

Դրանք ունենում են ներքին ու արտաքին բազմաթիվ տարբերություններ, մեծ, թե փոքր, որոնք էական ազդեցություն ունեն տեղի ունեցողի կառուցվածքի, քաղաքական բովանդակության, նշանակության, հոգեբանության և այլ հատկանիշների վրա:

cuyc1

Այո, հիմքը թվում է նույնը հետխորհրդային երկրների թերևս ճնշող մեծամասնության պարագայում՝ հանրային տևական դժգոհություն հարստահարող, կոռուպմացված ամբողջատիրական վարչակարգերի և համակարգերի գործունեությունից:

Սակայն, անգամ այդ պայմաններում տարբեր են հանրությունները իրենց էթնոմշակութային արմատներով, նույն առումով տարբեր են անձինք, որոնք կազմում են այդ համակարգերը վերից վար: Այդպիսով, համեմատությունները որևէ դեպքում պայմանական են, այդ թվում Հայաստանի և Ղազախստանի իրադարձությունների համեմատությունը:

Վերադառնալով կոնկրետ հարցին, ինչո՞ւ ՀԱՊԿ-ին չդիմեց  Սերժ Սարգսյանը կամ Ռուսաստանը չմիջամտեց, թերևս բոլլոր մեծ ու փոքր գործոններից զատ արժե հիշատակել առանցքայինը՝ արցախյան հարց:

Այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, իր խորքային հիմքում ուներ թերևս ոչ միայն Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետի» հավակնությունից գեներացված հանրային դժգոհությունը, այլ նաև արցախյան հարցի աշխարհաքաղաքական ազդեցությունը՝ հատկապես եվրասիական տիրույթի շրջանակում:

Այդ համատեքստում, Հայաստանում տեղի ունեցողին Ռուսաստանի միջամտության բացակայությունը թերևս պայմանավորված էր մի քանի հանգամանքով:

Նախ, Մոսկվան թերևս վստահ էր բոլոր դեպքերում Հայաստանի հանդեպ ազդեցության լծակների առումով, ինչու թերևս դարձյալ հիմնարար դեր ուներ արցախյան հարցի և դրանից բխող անվտանգային բաղադրիչների պարագան: Այդ իրավիճակում, Հայաստանում տեղի ունեցող գործընթացը Ռուսաստանը դիտում էր թերևս երկիմաստ տրամաբանությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով