Ազատ խոսքՄամուլ

«Ինչո՞ւ են Ալիևի տեսակետներն այսքան փոխվել». Արամ Սարգսյան

«Ինչո՞ւ են Ալիևի տեսակետներն այսքան փոխվել». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆրանսիայի Ֆիգարոյին հարցազրույցում Ադրբեջան կոչվող պետության նախագահն ասում է.

1) Ինքը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանը դադարեցնի… Ինքը այս պատերազմի ժամանակ՝ մինչ այդ մշտապես ասել է, որ կդադարեցնի միայն. եթե հայկական զորքերը դուրս բերվեն ԼՂ տարածքից։

2) Ասում է, որ խնդրի լուծումը տեսնում է քաղաքական տարբերակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրների շրջանակում։ Նախկինում ինքն ասում էր, որ խնդիրն ունի միայն ռազմական լուծում, իսկ քաղաքական գործընթացներում տեսնում էր Թուքիայի պարտադիր մասնակցությունը։ Մինսկի խմբի առաջարկը Մադրիդյան սկզբունքներն են, որ, իմ կարծիքով մեզ ավելի շահեկան են, քան «Տարածքներ»՝ խաղաղության դիմաց՝ ծրագրով առաջարկվողը։

Արամ Սարգսյան

3) Առաջարկում է բանակցային սեղանի նստել այսօրվա շփման գծի իրողությամբ և ստատուս քվոյով։ Անգամ իրենց հրապարակած և ներքին լսարանի համար հորինված քարտեզներով՝ իրենք առանձնապես բան չեն գրավել։

4) ԼՂ ապագան տեսնում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ ապրելով։ Սա առաջին դեպքն է, որ չի շեշտել Ադրբեջան կոչվող պետության տարածքային ամբողջականության շրջանակներում։

Հ.Գ. Ինչո՞ւ են Ալիևի տեսակետներն այսքան փոխվել, պատախանները թողնում եմ ձեզ։ Չթերագնահատելով արված ահռելի քաղաքական աշխատանքը, համոզված եմ, որ հիմնականը մեր բանակի անձնվեր պայքարի արդյունքն է, ու նաև կարծում եմ, որ նման իրավիճակում մենք էլ պետք է դեմ չլինենք դադարեցնել կրակը և խնդիրը տեղափոխել քաղաքական դաշտ: Եթե. Իհարկե, չենք ծրագրում գրավել Բաքուն»:

Կիսվել նյութով