Մամուլ

Ես՝ Աստղիկ Հովհաննիսյանս՝ Հայկ Սահակյանի որդեկորույս մայրս․ Ձեզ եմ դիմում կոչով մայրական

Ես՝ Աստղիկ Հովհաննիսյանս՝ Հայկ Սահակյանի որդեկորույս մայրս․ Ձեզ եմ դիմում կոչով մայրական

Թեժ մարտերում հերոսաբար զոհված զինծառայող, ԽՄՕՄՄ բասկետբոլի թիմի սան Հայկ Սահակյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես՝ Աստղիկ Հովհաննիսյանս՝ Հայկ Սահակյանի որդեկորույս մայրս,

Դիմում եմ Ձե՛զ:

Ձե՛զ՝

Մայրե՛ր Հայոց՝ Առյուծածին, Հայրե՛ր Հայոց՝ Առյուծածին:

Ոսոխը նորից մեր դուռն է թակել: Ոսոխը նորից դավեր է նյութում: Ոսոխը նորից կոչնակն է զարկել՝ կա՛մ պիտի լինենք, կա՛մ կորչենք անհետ:

Հայկ Սահակյան

Ա՛րդ, Ձեզ եմ դիմում կոչով մայրական՝ մենք պիտի՛ լինենք, ու պիտի լինե՛նք կուռ ու անկոտրում, առավե՛լ հպարտ, առավե՛լ ուժգին, հուժկու և սաստիկ: Ունե՞նք մենք այլ ելք, եթե մեր այս հողը՝ արյամբ ժառանգված ու արյուն դարձած մեր այս օջախը, պահում ենք արյամբ մեր կորյունների: Մենք պիտի՛ լինենք, զի որդուս պոկել, սրտիցս հանել ու հայրենիքիս նվեր եմ տվել:

Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել: Իմ վիշտը խորն է, բայց ի՛մը չէ միայն՝ քոնն է իմ վիշտը ու բոլորինս: Վիշտն իմ դարձել է մի վիշտ հայրենյաց:

Ու բա՛վ է: Նոր եղե՞ռն՝ է՛լ չի լինելու: Այրվող ցորյաննե՞ր՝ է՛լ չեն լինելու: Արնացած գետե՞ր՝ է՛լ չեն լինելու: Ընկած տաճարնե՞ր՝ ո՛չ, չե՛ն լինելու:

Մեր Որդվոց կյանքով մեր նոր Արևը նորից կվառվի ալ վառմամբ հրկեզ՝ կյանքով Նաիրյան:

Էլ ո՛չ մի զիջում»:

Կիսվել նյութով