ՄամուլՏեսանյութ

Ինձ տեղեկացրեցին, որ անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ. ՀՅԴ-ական աղջկա մուտքն արգելվել է Հայաստան

Ինձ տեղեկացրեցին, որ անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ. ՀՅԴ-ական աղջկա մուտքն արգելվել է Հայաստան

ՀՅԴ երիտասարդական կազմակերպության Նիրդելանդահայ անդամ Սյունե Աբրահամյանի մուտքն արգելվել է Հայաստան: Սյունեն ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իրեն 12 ժամ առանց որեւէ բացատրության օդանավակայանում պահելուց հետո հայտնել են, որ ինքը անցանկալի անձ է  և պետք է վերադառնա Նիդերլանդներ:

«Երեկ գիշեր հասա Հայաստան Զվարթնոց Օդանավակայան, որպեսզի մասնակցեմ ՀՅԴ Երիտասարդականի ARF Youth Office կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում:

օդանավակայան

Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- գրել է Սյունեն իր ֆեյսբուքյան էջում:

Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը գրել է, որ աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունի հայերի սև ցուցակ:

«Աշխարհում միայն Ադրբեջանն ու Նիկոլի կառավարությունը ունի հայերի սև ցուցակ»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում