ՄամուլՏեսանյութ

Երիտասարդը գնացել է սգո սրահ և կոտրել ապակիները (Տեսանյութ)

Երիտասարդը գնացել է սգո սրահ և կոտրել ապակիները (Տեսանյութ)

Հուլիսի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել 2 երիտասարդ, որոնցից մեկը՝ կտրած-ծակած, մյուսը՝ պատռված վերքերով։

Բաժնից հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը արագ պարզեց, որ երիտասարդները վնասվածքները ստացել են տարբեր վայրերում, սակայն իրավապահները կասկածներ ունեին, որ դեպքերը փոխկապակցված են։

Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ հուլիսի 25-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Աշտարակի Նարեկացու փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ աշտարակցի 23-ամյա մի երիտասարդ դանակով խփել էր միջադեպի մասնակցիներից մեկին։

դանակահարություն

Այդ դեպքից հետո դանակահարողի ընկերներից մեկը գնացել էր վիճաբանության մյուս կողմի մասնակիցներից մեկին պատկանող սգո սրահ և կոտրել դռան ու պատուհանների ապակիները, ինչի հետևանքով էլ ստացել էր պատռվածքներ։

Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ դանակահարողը ներկայացել է ոստիկանություն՝ բերելով հանցագործության գործիքը։

Նա ներկայացվել է քննչական մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով